Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Պերմյակովին բանկում են տեսել

Պերմյակովին բանկում են տեսել
12.03.2016 | 13:46

Գյումրիում 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո՝ ժամը 19:15-ին, Շիրակի մարզային ոստիկանություն է ահազանգել անհայտ քաղաքացի, հայտնել, որ որոնվող ռուս զինծառայողին մոտ մեկուկես ժամ առաջ տեսել է բանկում: Մարտի 11-ին, դատարանում հայտարարել է դատավոր Հարություն Մովսիսյանը՝ հրապարակելով գործին կից փաստաթղթերը: Նրա խոսքով, հունվարի 12-ին ժամը 10:11-ին Շիրակի մարզային վարչության ահազանգ է ստացվել այն մասին, որ անցել են ՌԴ զինծառայողի հետապնդման պլանին:
Ըստ մեկ այլ զեկուցագրի՝ նույն օրը 14:35-ին ոմն Գևորգյան ահազանգել է, որ «Չուբազ» կոչվող բենզալցակայանի մոտ մի տղամարդու մոտ զենքի նմանվող առարկա կա: Մյուս ահազանգը ստացվել է հունվարի 12-ին, ժամը 22:30-ին: Զանգահարել է Արման Անդրեյանը և հայտնել, որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող ՌԴ զինծառայողին տեսել է Պռոշյան գյուղում՝ ՊՆ շենքի մոտ, դեպի Աշտարակ տանող ճանապարհին: Ավետիսյանների սպանության ահազանգն ստացվել է ժամը 12:25 րոպեին, հայտնել են, որ Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներով մահացածներ կան:

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ